Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
Որպես թերություն վարչապետը նշել է կառավարման դպրոցների որակը` 120-րդ տեղ, տաղանդների պահպանման ունակություն` 121-րդ տեղ, մաքսային գործընթացների բեռ` 123-րդ տեղ
Հրշեջ-փրկարարները Պտղնի գյուղի ամառանոցների 2-րդ թաղամասի թիվ 13-րդ տան նկուղումհայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ընթերցողներից շատերը թերևս առաջին անգամ են լսում այս թմրամիջոցի անունը, սակայն այն վերջերս հայտնվելով շուկայում՝ մեծ պահանջարկ է վայելում հատկապես երիտասարդների և պատանիների շրջանում և մոդայիկ է դառնում։
Բանտարկության ընթացքում նրա պատժաչափը երկու անգամ երկարացվել է՝ այլ դատապարտյալների ծեծելու համար։ Անտիպը նրանցից մեկի հետանցքի մեջ գդալ էր մտցրել, որից նա հրաժարվել էր։
Երկու երիտասարդներ, ովքեր գնացել են հիվանդանոց` տեսակցելու ծանր հիվանդ հորը, ձերբակալվել են հիվանդանոցից դուրս գալիս եւ միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսվել երկրից: Հայաստանում նրանց մուտքը թույլ չեն տվել, քանի որ նրանք վաղուց կորցրել են կապերը երկրի հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում փակցված պաստառում վրիպակ կա: Ուշագրավ է, որ մինչ օրս այս գերատեսչության որևէ աշխատակից չի նկատել նախարարություն բառի մեջ բացակայող թ տառը: Henaran.am
Այս գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության` ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համաձայն:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:
ՀՀ իշխանությունների խոստումների համաձայն` Գյումրիի Մուշ 2 թաղամասի հարևանությամբ` Մուշ 2-2 թաղամասում, մինչև 2013 թվականի հոկտեմբերը բնակարաններ էին կառուցվելու 420 անօթևանների համար, սակայն խոստումն այդպես էլ մնացել է օդում:
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները, 1991 թ. ծնված Բորիս Մ.-ի բերած և դատապարտյալ, 1989 թ. ծնված Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնունքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ:
Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է անասնակեր խոտի բերքահավաքը: Մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության փոխանցմամբ` արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380.000 տոննա անասնակեր:
«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աբովյան քաղաքը հանրապետության եզակի, կանաչապատ ու գեղեցիկ քաղաքներից է: Նորակառույց Սուրբ Հովհաննեսի անունը կրող եկեղեցին զարկ տվեց զբոսաշրջիկների, նոր մարդկանց այցելությանը դեպի Աբովյան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը:
70-անց տղամարդը գիշերը ժամը 24:00-ի սահմաններում իրենց տանը կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը: Վեճին փորձել է միջամտել հարսը, սակայն բարկացած ամուսինը կացնի հարվածներ է հասցրել նաև նրան:
Թե երբ Արմավիրի մարզի Գայ համայնքի ճանապարհները կասֆալտապատվեն` դժվար է ասել: Կառավարությունը միջհամայնքային ճանապարհների համար գումար չի տրամադրում, իսկ համայնքին տրամադրվող բյուջեն չի բավականացնում նման ծավալուն շինարարություն իրականացնելու համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի մոտի խանութի ապակին կոտրել և գողություն են կատարել:
««Գլենդել Հիլզը» սպառել է իր նկատմամբ եղած վստահությունը»,- նշեց Վ. Թումասյանը:
Վեդի քաղաքի Արարատյան և Ն. Մկրտչյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 363 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ, 189 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նախորդ տարվա 185-ի համեմատ, որոնցից 123-ը` արդարացման
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց վկա, դատապարտյալ Արտակ Հակոբյանը:
ՀՀ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան այսօր «զսպելու» էր եկել անձամբ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
«Դատարանն ինձ համար շշմելու վճիռ է կայացրել. առաջին անգամ է, որ ճանաչվել է քաղաքացու ազատ խոսքի, տեղաշարժման, հավաքների մասնակցության իրավունքի խախտումը»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց Լևոն Բարսեղյանը:
2013 թվականի սեպտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
Երևան քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վարդան Հ.-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1980 թ. ծնված Երվանդ Գ.-ին:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՓՋ-ի սակրավորական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: