Անկախ նրանից, թե Հայ Առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդն այսօր ինչ փորձությունների միջով են անցնում, կարևոր է, որ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները․ Եսայի քահանա Արթենյան
Աշխարհում սա միակ հաղթանակն է, որ բոլորինն է, պարտվողներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է տեր Եսային` Քրիստոսի հարության մասին:
«Քրիստոսի հրաշափառ հարությունը մեզ համար հաղթանակի և մեր անխափան ընթացքի խորհուրդն է, քանզի Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ հաստատեց, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքին է»,-նշել է նա։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե Հայ Առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդն այսօր ինչ օրեր են ապրում և ինչ փորձությունների ու դժվարությունների միջով անցնում, շատ կարևոր է, որ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները, որոնք չեն փոփոխվում։



