Բաժիններ՝

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ

Ապրիլի 4-ին, ժամը 22:52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930