Բաժիններ՝

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը. հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը»,- գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը:

Հիշեցենք, որ ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930