Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվողը նաև ջրադուլ է հայտարարել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը, ով օրեր առաջ հացադուլ էր սկսել, այժմ նաև ջրադուլ է հայտարարել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նրանց փոխանցմամբ՝ Հ. Սարգսյանի վիճակն այժմ բավարար է:
Նշենք, որ Հարություն Սարգսյանի գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նրան մեղադրանք է առաջադրվել խանդի հողի վրա Կարեն Եսայանին սպանելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս և 188-րդ հոդվածի 1-ին մաս):
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի