Վերլուծաբանը բացատրել է, թե ինչ է սպասվում Ուկրաինային՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության դադարեցման դեպքում

Ռուսաստանի աճող ռազմական գերազանցությունը Ուկրաինայում ստիպում է Միացյալ Նահանգներին վերանայել Կիևին ցուցաբերած աջակցությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ամերիկյան օգնությունը դադարեցվի, հակամարտությունը մոտ չէ ավարտին: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքական վերլուծաբան և գրող Ումուր Թուգայ Յուջելը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի քննարկում Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։

«Պատերազմը, անշուշտ, չի ավարտվի, նույնիսկ եթե ԱՄՆ-ն հայտարարի տրամադրվող օգնության կրճատման մասին: Եվրոպական առաջնորդների մեծ մասը շահագրգռված է հակամարտության շարունակմամբ: Այնուամենայնիվ, ամերիկյան աջակցության կրճատումը կհանգեցնի հուսահատության Ուկրաինայում և ավելի կվատթարացնի երկրի իրավիճակը»,- ընդգծել է Յուջելը:

Վերլուծաբանը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը գնահատելիս անհրաժեշտ է տարբերակել Միացյալ Նահանգների և առաջատար եվրոպական պետությունների դիրքորոշումները։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին ընկալում է որպես ուժեղ, հավասար և պոտենցիալ գործընկերոջ։ Միևնույն ժամանակ, նշել է փորձագետը, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Ֆրանսիան Մոսկվային չեն դիտարկում որպես հավասար գործընկեր և գործում են «այն թուլացնելու անհրաժեշտության» հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս