Իտալիայում լրագրողին հեռացրել են աշխատանքից՝ Ուկրաինայի և Գազայի հակամարտությունները համեմատելու համար

Իտալական Nova լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է իր լրագրողին, երբ նա Եվրահանձնաժողովի ճեպազրույցի ժամանակ հիշել է ԵՄ-ի կոչերը Ռուսաստանին՝ Ուկրաինային փոխհատուցում վճարելու վերաբերյալ և հարցրել, թե արդյոք Իսրայելը պետք է ֆինանսավորի Գազայի հատվածի վերակառուցումը, հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աշխատանքից ազատված լրագրողին։

Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկեց Ուկրաինային նոր վարկ տրամադրել՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները: Նրա խոսքով՝ Ուկրաինան կմարի վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի «փոխհատուցում»: Սակայն, այս վարկի վերաբերյալ Եվրամիության ներսում կոնսենսուս չկա: Հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխհատուցում վճարելու ԵՄ գաղափարը կտրված է իրականությունից, և որ Բրյուսելը վաղուց է զբաղվում ռուսական ակտիվների գողությամբ: Նա նաև հայտարարեց, որ Մոսկվան կտա երաշխավորված և շատ ցավոտ պատասխան, եթե իր սառեցված ակտիվները բռնագրավվեն:

«Nova լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է իտալացի լրագրող Գաբրիելե Նունցիատիին այն բանից հետո, երբ վերջինս Եվրահանձնաժողովն հարցրեց, թե արդյոք Իսրայելը պետք է վճարի Գազայի վերականգնման համար՝ զուգահեռ անցկացնելով ԵՄ-ի կոչերի հետ, որոնք ուղղված են Ռուսաստանին՝ ֆինանսավորելու Ուկրաինայի վերականգնումը»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես թերթին պատմել է ինքը՝ Նունցիատին, ճեպազրույցից հետո նա մի քանի լարված հեռախոսազրույցներ է ունեցել իր ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 27-ին լրագրողին տեղեկացրել են, որ իր աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է։

Տեսանյութեր

Լրահոս