Հռոմի պապը կոչ է արել Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացնել երկխոսության միջոցով
Հռոմի Լևոն XIV պապը խնդիրների լուծման համար որպես միջոց երկխոսության կոչ է արել։
Նա այդ մասին լրագրողներին ասել է Կաստել Գանդոլֆոյի նստավայրից դուրս գալիս՝ պատասխանելով ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև լարվածության մասին հարցին։
«Կարծում եմ, որ բռնությամբ հաղթանակ ձեռք բերել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է երկխոսության միջոցով փնտրել այն խնդիրների լուծումը, որոնք կարող են լինել ինչ-որ երկրում», – մեջբերել է նրա խոսքը Vatican News լրատվական հարթակը։
Քահանայապետը նաև նշել է, որ Գազայի հատվածում հրադադարը չափազանց «փխրուն» է, և կոչ է արել երաշխավորել բոլոր ժողովուրդների իրավունքների պաշպանությունը։
Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում ոչ բավականաչափ ակտիվության համար։ Այդ պատրվակով Միացյալ Նահանգները խոշոր ուժեր է տեղափոխել Կարիբյան ծովի տարածաշրջան:

