Բաժիններ՝

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրը մտել է Հարավային Կորեայի նավահանգիստ

ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակիրը նոյեմբերի 5-ին ժամանել է Կորեայի Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բուսանի ռազմածովային բազա: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը:

Ավիակիրն ուղեկցում են մեկ հրթիռային հածանավ և երկու էսկադրային ականակիր, որոնք հանդերձված են Aegis համակարգով: Այցը Բուսանի նավահանգիստ նախատեսված է պաշարները համալրելու և անձնակազմի հանգստի համար: 

«(Կորեայի Հանրապետության) ռազմածովային ուժերը պլանավորում են հետագայում ևս ամրապնդել երկու երկրների ռազմածովային ուժերի միջև փոխանակումներն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել պաշտպանունակությունը Հինգերորդ ավիակիր խմբի ժամանման կապակցությամբ», – հայտարարել են հարավկորեացի զինվորականները:

Սա ամերիկյան ավիակրի առաջին մուտքն է նավահանգիստ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի օրոք: Նա հաղթանակ է տարել հունիսի սկզբին կայացած ընտրություններում: Նախորդ անգամ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը Բուսանի նավահանգիստ այց է կատարել մարտին:

 Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննադատաբար են վերաբերվում Հարավային Կորեայի ռազմածովային բազաներում ամերիկյան ավիակիրների հայտնվելուն:

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կորեայի Հանրապետություն։ Ակնկալվում էր, որ նա կարող է սահմանին հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ինչպես 2019 թվականին։

Սակայն Թրամփն ասել է, որ չի կարողացել Կիմ Չեն Ընի հետ համաձայնեցնել հանդիպման ժամանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930