Բաժիններ՝

ՌԴ-ն սկսել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակման մեկնարկի մասին. դրանց արագությունը կգերազանցի ձայնի արագությունն ավելի քան երեք անգամ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Նման էներգետիկ կայանքների հիման վրա արդեն ստեղծվում է սպառազինության տեսակների նոր սերունդ։ Ավելին, սկսվել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակումը։ Դրանց արագությունը ձայնի արագությունը կգերազանցի ավելի քան երեք անգամ, իսկ հեռանկարում դրանք կդառնան հիպերձայնային: Մենք վերջերս դա քննարկել ենք այս դահլիճում գտնվող մի քանի գործընկերների հետ», – ասել է Պուտինը «Բուրեվեստնիկ» և «Պոսեյդոն» հրթիռները մշակողների պարգևատրման արարողության ժամանակ։

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին:

«Բուրեվեստնիկը» կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ: «Բուրեվեստնիկ»-ը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա, ըստ Մոսկվայի, դրա հնարավորությունների սահմանը չէ: 

«Բուրեվեստնիկ»-ի փորձարկումից օրեր անց Ռուսաստանը փորձարկել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» ստորջրյա սարքը, որի մասին Պուտինն ասել էր, որ այն իր հզորությամբ գերազանցում է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ւ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս