Այսօր Երևանի պետական համալսարան էին այցելել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, այդ թվում` պատգամավորներ, նախարարներ: Ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանը:
Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:
Ինչ վերաբերում է Թուրքիայից կեղծված փաստաթղթերով սննդամթերք ներմուծելու մասին հայտարարությանը, ապա, հնարավոր է, խոսքը մաքսանենգ ճանապարհով կամ նախկին օրենսդրությամբ չարգելված կերպով՝ առանց ուղեկցող փաստաթղթերի, ներմուծումների մասին է (դրանք հնարավոր էր իրականացնել երրորդ երկրներում վերափաթեթավորման միջոցով), որից կարելի է եզրակացնել, որ ժամանակավոր արգելքը՝ որպես վերահսկողության գործիք, անարդյունավետ էր:
Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ ֆիզիակական ուժի գործադրումը Ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ չի եղել: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Մարտիրոսյանի, չնայած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել, այնուամենայնիվ, ինքը չի բողոքարկելու Հատուկ քննչական ծառայության որոշումը` մի քանի պատճառներով:
Բուզանդի, Արամի եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչներն այսօր հերթական անգամ հավաքվել են կառավարության շենքի դիմաց:
Մարզերի ազատամարտիկները մեր կողքին են կանգնած: Վոլոդյային բոլորն էլ ճանաչում են ու բոլորն էլ հարգում են, ու մենք վստահ ենք, որ ինքը մաքուր է այսօր: Շատերը մարզերում իր հետ մարտական գործողությունների մասնակից են եղել, դրա համար ինքը որ այս մի քանի ամիսներին մարզերում շրջեց, իր մարտական ընկերներին տեսավ, որոնց վաղուց չէր տեսել, նրանք նույնպես իրեն աջակցում են:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր համայնքի բնակիչ Ոսկեհատ Վարդանյանը օրերս բոլորեց իր 100-ամյակը: Ոսկեհատ տատն ունեցել է 15 զավակ: Նրանցից, ցավոք, այժմ կենդանի են միայն 6-ը:
ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Մելինեն որոշել է ամուսնալուծվել, նրա մայրը տիկին Մելանյան, մեզ հետ զրույցում ասում է, որ Մելինեի ամուսինը շատ անտարբեր է եղել, երբ կինը հիվանդանոցում էր ոչ մի անգամ տեսակցության չի գնացել. «Հիվանդ ժամանակ տիրություն չարեցին, բա էլ ինքն ո՞ւմ է պետք»:
Այսօր ունենք հանրային խորհուրդ, որը ըստ էության պետք է կատարի այդ դերը, սակայն ինքս լինելով հանրային խորհրդի անդամ, արդեն մոտ 1 տարի է անիմաստ եմ համարում այդ խորհրդի նիստերին իմ մասնակցությունը, քանզի հասկացել եմ, որ այդ կառույցը զուտ ձևական բնույթ է կրում և այնտեղ կենտրոնացած հանրային միտքը չունի լիարժեք հնարավորություն հակազդելու կառավարության կողմից ներկայացվող այս կամ այն ծրագրի փոփոխմանը, եթե այն չի համապատասխանում հանրային շահին:
Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, երկաթուղային վթար է գրանցվել Անի-Աղին-Բագրավան երկաթուղային գծահատվածի 27/64 կմ-ում:
47-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ին նշանակվել է դատական նիստ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցադիմումի գործով:
«Դա իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ լուրերը»,- ասել է նա։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
168.am-ի հետ զրույցում արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ դին հայտնաբերել են արգելոցի աշխատակիցները. «Հատուկ ջոկատն է եկել առավոտյան հերթապահությունը շարունակելու, որովհետև մեզ մոտ 24 ժամ հերթապահություն է. եկել են, տեսել են՝ մահացած, մեր աշխատողը սպանված»: Նա նաև ասաց, որ տարածքում կան տեսախցիկներ, որոնք արդեն հանձնվել են ոստիկանությանը:
Գյումրիում «Դորոժնիկ» ընկերության կողմից այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը առաջին դեպքը չէ: Դեռ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի հոկտերմբերի 12-ին նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է Վանաձոր քաղաքում:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով:
Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները:
Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս 2 իրադարձությունների մեջ իրականում պարզվում է ամենաուղիղ կապը կա:
«Փորձագետներին, հրշեջ-տեսուչին այսօր հանդիպեցինք, ասեցին, որ անհասկանալի է` ինչի՞ պետք ա այդտեղից կրակ լինի: Ես հասկացա, որ կողմնակի միջամտություն կա, որ նման բան ա եղել: Բայց թե ո՞վ է արել` չեմ կարող ասել` ուրիշ ոլորտ ա, որևէ մեկի վրա չեմ կարող կասկածել»:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այդ թաղամասում շատ են ռուս զինվորական ընտանիքները, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ ՌԴ քաղաքացի հայերը, նաեւ նրանք, ովքեր ժամանակին ռուսական բանակում են ծառայել, եւ նրանց շնորհվել է ծառայողական բնակարան:
Այսօր` ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել Մալաթիայում բնակվող Վարսիկ Քեփեկյանին պատկանող տան վրա:
Դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասսայական մերժումները գնալով հանգեցնում են այն տխուր իրավիճակներին, որ դատապարտյալներիս մեծ մասի մոտ բացահայտորեն նկատվում են ներքին հոգեկան շեղվածության ախտանշաններ:
Այս գիշեր ժամը 4-ից 5-ի սահմաններում երկաթուղային վթար է գրանցվել Բագրավան-Անի ճանապարհահատվածի մոտ 27-րդ կմ-ին:
ԱԺ-ն նամակ է ստացել նախագահականից, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում: