Բաժիններ՝

«Շանգրի Լա» խաղատան մոտակայքում վթար է տեղի է ունեցել. կա տուժած

Մայիսի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի 68ԼՏ006 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնասել ճամփեզրով անցնող գազատար խողովակը և մոտ 80 մետր գլորվել հարակից ձորակը, ինչից վարորդ՝ 1964թ. ծնված Վ. Բ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս