Բաժիններ՝

«Պատերազմի ժամանակ ինձանից 6 հոգի են գնացել ու չեն եկել» (տեսանյութ)

«Ես հաղթանակը մեծ եմ համարում: Պատերազմի ժամանակ` առաջին հավաքին, ինձանից 6 հոգի են գնացել ու չեն եկել: 4 տարեկանից որբ եմ մեծացել»,- արցունքն աչքերին՝ 168.am-հետ զրույցում ասաց տատիկը, ով այսօր իր գոյությունը պահպանելու համար ստիպված մուրացկանություն է անում: Նա չցանկացած ասել իր անունը:

Հաղթանակի օրը Հայաստանում վերագրում են և´ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին, և´ Շուշիի ազատագրմանը:

Մեր քաղաքացիների համար այնքան էլ նշանակություն չունի, թե կոնկրետ որ տոնն է այսօր. կարևորն ուրախանալն ու առօրյա հոգսերից հանգստանալն է:

«Ես քաջ եմ, որ հայ եմ, և հպարտ եմ, որ աշխարհը ճանաչում է, որ Ղարաբաղը հայ ազգի մի մասն է, իսկ հաղթանակը հայի համար ուժ է, որ ամեն տեղ հայը պետք է հաղթի», «Ինձ համարը հաղթանակն ավելի շատ Շուշիի ազատագրման օրն է», «Երկու իմաստ ունի այս օրն ինձ համար` Հայրենական պատերազմի օր և Շուշիի ազատագրման օր»,- 168.am-հետ զրույցում ասում էին մեր քաղաքացիները` խոսելով Հաղթանակի օրվա նշանակության մասին:

Կարդացեք նաև

mayisi 9 (2)

Հարցին` թե ի՞նչ նոր հաղթանակներ են պետք մեր երկրին, ստացանք նմանատիպ պատասխաններ. «Ես կցանկանայի, որ հայ ժողովուրդն իսկապես նվիրվեր Աստծուն, իսկական քրիստոնեական ազգ լիներ, որովհետև տեսնում ենք, որ բոլոր պետություններն էլ հիմա շատ ուժեղ ձևով զինված են: Միայն Աստծու աջակցությամբ կարող ենք հաղթել», «Կցանկանայի, որ մեր դարավոր երազանքն իրականանար, ու մենք ունենայինք ծովից ծով Հայաստանը», «Հիմա սպասում ենք, որ նորից հաղթենք թուրքերին, ու նորից հաղթանակ լինի հայերի համար», «Ես կցանկանայի՝ այս նեղությունից դուրս գայինք: Սա դառը կյանք է, քաղցր կյանք չի: Էդ զիզի-բիզիները հաշվի մեջ չի: Թող ժողովուրդն առողջ ապրի, լավ ապրի: Աշխատանք լինի, աշխատեն ջահելները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս