Բաժիններ՝

ՀՀ-ում կայուն է միայն արտագաղթը

Այս տարի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների միջոցով) մեկնել է 270 հազար 774 մարդ, ժամանել՝ 229 հազար 665 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թ. առաջին 4 ամիսներին ուղևորափոխադրողների բացասական սալդոն կազմել է 41հազար 109մարդ:

Եթե անցած տարի նախորդի համեմատ արտագաղթողների քանակն ավելի քիչ էր, ապա 2014 թ-ին 2013-ի համեմատ արտագաղթի ծավալների նվազման միտում չկա. անցած տարի բացասական սալդոն 41 հազար 465 էր:

Նկատենք, որ օդային ուղևորափոխադրումներն ընդհանուրի մոտ 1/3 են կազմում, այսինքն՝ ընդհանուր արտագաղթողների թիվն ապրիլի դրությամբ շատ ավելի շատ կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս