Ալրաղացի Լյովիկի եղբայրը պաշտոն է ստացել ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«ԱԺ-ում օրերս ուշագրավ կադրային նշանակում է տեղի ունեցել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Խորհրդարանի ավտոպարկի տնօրեն է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի եղբայրը` Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ` սպանությունների կիզակետում:

Վերջապես բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն իր երբեմնի սիրելի պատգամավորին ընդհանրապես մեկուսացրեց քաղաքական դաշտից:

Լևոն Սարգսյանին չօգնեց անգամ որդու անունը, ում, ի պատիվ Սերժ Սարգսյանի, Սերժ է անվանել:

Բայց այս նշանակումն ուշագրավ է նաև այն առումով, որ երբ Ալրաղացի Լյովիկը պատգամավոր էր, նրա օգնականը ոչ ավել, ոչ պակաս, հանրահայտ ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանն էր»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031