Բաժիններ՝

«Ադրբեջանցի զինվորների վիրավորվելու հետ հայկական կողմը կապ չունի». Արծրուն Հովհաննիսյան. news.am

Հայկական կողմը կտրականապես հերքում է ադրբեջանցի զինվորների վիրավորվելու գործում իր մասնակցությունը:

NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

«Ադրբեջանցի զինվորների վիրավորվելու հետ հայկական կողմը կապ չունի», – ընդգծել է Հովհաննիսյանը եւ միաժամանակ նշել, որ վերջերս իրավիճակի լարվածություն, հաճախակի միջադեպեր են գրանցվում:

«Բոլորին է հայտնի, որ ադրբեջանական կողմը պարբերաբար սրում է իրավիճակը, եւ հայկական կողմն ի պատասխան համապատասխան քայլերի է դիմում հակառակորդին հանդարտեցնելու համար»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031