6200 հեկտար հող մնացել է առանց ջուր. a1plus.am
«Էկոլուր» լրատվական ակումբում այսօր տեղի է ունեցել «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը, որին հաջորդեց ֆիլմի քննարկումը: Այս մասին գրում է a1plus.am-ը։
«Էկոլուրի» կողմից պատրաստված ֆիլմը պատմում է Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերի ոռոգման, ջրի սակավության խնդիրների մասին, ինչպես նաև անդրադառնում Սևանա լճի ջրի լրացուցիչ բացթողումներին: Ֆիլմում բնապահպանները ահազանգում են, որ Արարատյան դաշտում արդեն օգտագործում են չվերականգնվող ջրային պաշարները:
«ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խմ ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խմ-ով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաև աղբյուրները: Ակնա լճի ջրի հոսքը նվազել է 75 տոկոսով:
6200 հեկտար հող մնացել է առանց ջուր:Ստեղծված ծանր իրավիճակը օգտագործվեց Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնելու համար, ինչը կհանգեցնի մեկ այլ աղետի` երկիրը թողնելով առանց քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարների:Սևանա լճից ջրի բացթողումների ծավալի ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի կողմից»,- ասվում է ֆիլմում:
Ֆիլմի քննարկմանը ներկա են եղել ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, բնապահպաններ: Քննարկմանը ներկա Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին դուր չեն եկել ֆիլմի քննադատությունները կառավարության հասցեին. «Կառավարությունը հստակ քայլեր է նախատեսում այս սակավաջրության հետ կապված խնդիրների մեղմման, ոռոգման, ջրամատակարարման արդյունավետ կառավարման և Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում