Բաժիններ՝

Ինչպե՞ս է ԱԱԾ աշխատակիցը փորձում «վերբովկա» անել «Ժառանգության» վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին (ձայնագրություն). araratnews.am

Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը ձայնագրությունում սպառնում է «Ժառանգության» վարչության նորընտիր անդամ և araratnews.am կայքի տնտեսական թեմաներով լրագրող Հրայր Մանուկյանին` այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվում է համագործակցել ԱԱԾ-ի հետ:

Խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին՝ երեկոյան 16:30-ից 17:20-ի սահմաններում՝ Օպերային հարակից սրճարաններից մեկում: Դրան նախորդել է ևս մեկ խոսակցություն` հունիսի 27-ին, որից հետո Հրայր Մանուկյանին ժամանակ է տրվել` «մտածելու» համար:

ԱԱԾ աշխատակից ներկայացած անձ.

– Դե պատմի ի՞նչ կա, ի՞նչ մտածիր գիշերը:

Հրայր Մանուկյան.

– Չէ, ես վաբշե հարմար չեմ: Նախ, մեկ ա, ինչքան էլ դու ասես, որ մեր քաղաքականի հետ բան չի, էս կողմ, էն կողմ, վարչության անդամի կարգավիճակը թույլ չի տալիս ինձ ԱԱԾ-ում աշխատել, բացառվում է: Որովհետև նայի, էս երկրում, մեկ ա ինչքան էլ դու ասես, Կագեբեն ծառայում է ուղիղ իշխանությանը, այսինքն կայացած երկիր չունենք մենք…

ԱԱԾ աշխատակից. Պետությանը։

Հ.Մ. Ստեղ պետությունը իշխանության կողմից զավթված է, ու ինքը` իշխանությունը, նաև օգտագործում է պետությանը պատկանող ցանկացած բան, հենց ընդդիմադիր դառնալուս թիվ մեկ պատճառը դա է:

ԱԱԾ. – Բայց ես ասի չէ, որ դա քո գործունեությանը չի խանգարի…
– Հասկանում եմ, է դու դա ասում ես…, իշխանությունը օգտագործում է ԱԱԾ-ն։

– Դու մտածում ես, որ մենք էնքան խեղճ հիմնարկ ենք, որ ինչ-որ մեկը կարա մեզ օգտագործի՞։

– Այո´, նախագահը շատ լավ օգտագործում է

– Սխալվում ես, եթե մենք ինչ-որ մեկին չօգտագործենք, մեզ ոչ ոք չի կարա օգտագործի։

– Լավ, դաժե եթե տենց է, եթե լիներ Ամերիկայի CIA-ն, որ տեռորիստների դեմ է պայքարում…

– Ավելի մեծ հաճույքով, չէ՞:

– Չէ հակառակը, ես բնույթով նենց մարդ եմ, որ էդ տեսակի աշխատանքի ի վիճակի չեմ:

– Դու աշխատանքը չես պատկերացնում, դրա համար ես մտածում, որ ի վիճակի չես: Ես քեզ սենց ասեմ. դպրոցում պատկերացնու՞մ էիր ուսանողի կյանքը: Գնացիր, դառավ ուրիշ կյանք, ընդեղ ինչքան էլ խոսան, ինչքան էլ ասեն, դու չես պատկերացնում չէ՞:

– Դպրոցից ես ուզեցել եմ ուսանող լինել… կարիք չկա, որ ես մտնեմ ԱԱԾ-ի մեջ, տեսնեմ ինչ է, հետո նոր պատկերացնեմ…

– Ես քեզ էն անգամ ասացի, սա ինչ-որ նագրուզկա չի, հիմնական աշխատանք չի 9-ից 6-ը, որ պարտականությունների, նագրուզկի տալի լինես…

– Գիտեմ, կապ չունի, չես համոզի։

– Ես քեզ չեմ համոզում, ուզում եմ, որ ճիշտ որոշման գաս, ուզում եմ քեզ օգնել էդ հարցում, որ գանք ճիշտ հայտարարի, ոնց քցենք բռնենք, ճիշտը մի հատ է, չէ՞…

– Ու էդ ճիշտը էն ա, որ ես չաշխատեմ, չհամագործակցեմ։

– Այ ըդտեղ սխալվում ես…

– Թեկուզ և սխալ լինեմ:

– «Թեկուզ և սխալը» ես կընդունեի, երբ որ էդ սխալը հետևանքներ չունենար: Բայց էս էդ դեպքը չի էլի:

– Չի կարա լինել հետևանք։

– Շատ լավ է, որ ինքնավստահ ես, բայց մի քիչ վերադառնանք իրականություն։
– Ե՞վ…

– Հիշու՞մ ես, քեզ մի քանի անգամ ասի, մեդալը միշտ 2 երես ունի: Ես քեզ մեր նախորդ զրույցի ժամանակ ներկայացրեցի առաջին երեսը, որը ցանկացած գիտակից, լուրջ մարդու համար ընդունելի տարբերակ է, հիմա ուզում ես երկրորդ կողմը ներկայացնե՞մ։
– Ներկայացրու:

– Ունե՞ս դրա կարիքը, քեզ պե՞տք ա։

– Ունեմ:

– Ես քեզ էն անգամ ասի, դու, ասենք, ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու։

– Շատ լավ եմ ես դա պատկերացնում, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, հենա մեր Ղազարյան Հովսեփին էլ էիք փորձել…

– Ղազարյան Հովսեփն ով ա՞։

– Կուսակցության վարչության անդամ է։

– Էն շիզոֆրենի՞կը։

– Ինքը իմ ընկերն ա, շատ լավ տղայա, իրան էլ եք փորձել …

– Առանց իմ իմացության չի կարա քո ասած անձնավորություններից որևէ մեկին փորձ լինել, էդ առաջինը, երկրորդն էլ` կներես, չգիտեմ` դու ես քեզ ցածր դասում, թե Հովսեփին ես բարձր դասում, Հովսեփին ես շատ լավ գիտեմ, էն կլասը չի: Ով ա, ի՞նչ ա արել, հա քո ընկերն ա, հարց չկա, ի՞նչ է արել:

– Վարչության անդամ է դառել։

– Ցավդ տանեմ 15 հոգի մարդ եք վարչության մեջ։

– Ես վստահ եմ, որ իմ` վարչության անդամի կարգավիճակը չլիներ, ես քո ասած պետությանը չէի հետաքրքրի

– Սխալվում ես 100 տոկոսով: Դու մեր տեսադաշտում վաղուց ես, վարչության անդամ լինելուդ հարցը քննարկվում է 1-2 ամիս։

– Դրանից առաջ էլ է խոսակցություն եղել, հոկտեմբերին…

– Էդ խոսակցությունները դեկտեմբերին են եղել: Որոշումը, որ վարչությունում ընդգրկվեն հասարակական ակտիվիստներ, երիտասարդներ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կայացվել է դեկտեմբեր ամսին:

Էդ ես քեզ ասի, որ հասկանաս` քո վարչության անդամ լինել-չլինելը, կամ ընդհանրապես «Ժառանգության» անդամ լինել-չլինելը սրա հետ ընդհանրապես կապ չունի: Որովհետև ես դրա կարիքը չունեմ, եթե նկատում ես` տեղյակ եմ շատ բաներից Ժառանգությունից, վարչությունից էլ, կուսակցությունից էլ, ես դրա կարիքը չունեմ: Էդ որ դու կապում ես քո` երեկվա վարչության անդամ ընտրվելու հետ, էդ ընդամենը եղել ա երեկ: Մենք վարչության կարիք չունենք:

– Բա ինչի՞ կարիք ունեք:

– Ես քեզ արդեն բացատրեցի, դու հեռանկարային անձնավորություն ես, քո փորձով, գիտելիքներով, քո էս` գնալ Եվրոպա սովորելով և այլն, պետության համար հեռանկարային կարաս լինես ու մենք ուզում ենք, որ դու լինես:

– Ես էլի կլինեմ, բայց առանց ձեզ։

– Առանց մեզ չես կարա։

– Չկարացա, չեմ լինի:

– Մոռացի, որ պետությանը ոչ ասող մարդը էս երկրում կարա, ասնեք, ինչ-որ բանի հասնի:


Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս