
Ռուսաստանն արտաքսել է ազդեցիկ «օրենքով գողին»

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Վնուկովո օդանավակայանից Airways ավիանկերության Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթով երկրից արտաքսվել է 39-ամյա «օրենքով գող» Գելա Կարդավան։ Այսուհետ նա չի կարողանա Ռուսաստան մուտք գործել 5 տարի։
Վերջինս ձերբակավել էր երկուշաբթի օրը։ Մինչ այդ նրա կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը մանրամասն ուսումնասիրվել։ Ի հայտ էին եկել բազում խախտումներ, ինչի արդյունքում Գելա Կարդավայի ռուսաստանյան անձնագիրը դարձել է անվավեր։
Հաշվի առնելով նրա իրական քաղաքացիության երկիրը՝ Կարդավան ատրաքսվել է Վրաստան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում: