Յուրի Վարդանյանի որդին Իրանում կարող էր մահապատժի ենթարկվել

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալման վերաբերյալ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես պնդում են «ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները, նրան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։ Սակայն ճշտելով որ նա ՀՀ քաղաքացի Է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, եւ որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին: Անձամբ Յուրի Վարդանյանից երեկ «ժողովուրդը» չի կարողացել ճշտել լուրը, քանի որ նա պարզապես անցել Է ընդհատակ, սակայն այս սկանդալից հետո դեռ հրաժարական չի ներկայացրել։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031