Հայկական սերիալներում չեն ծխի
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Արա Բաբլոյանն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում` Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ արգելելով ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանելով այդ դրույթի խախտման համար: Օրինագիծն այսօր քննարկվել է կառավարության նիստում, և դրա վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել: