
Երևանում 28-ամյա կին վարորդը ոչ սթափ վիճակում հարվածել է 4 ավտոմեքենաների

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան 129 շենքի բնակիչ 28-ամյա Նոնա Հովհաննիսյանը, վարելով BMW մակնիշի 48 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում հարվածել է 4 ավտոմեքենաների:
Ավտոմեքենաներին հարվածելուց հետո, Ն. Հովհաննիսյանը BMW-ով ընթացել է դեպի Կորյունի փողոց և բարձրացել հետիոտնի համար նախատեսված մայթին:
BMW-ի վարորդ Ն. Հովհաննիսյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Մանրամասները կարդացեք այստեղ`