
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կնոջը հայտնաբերեցին

Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նարինե Ն.-ին, որը 2003 թ. փետրվարի 20-ից ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: