Հայաստան վերադարձողների փաստաթղթավորման հարցերը լուծում կստանան

Գործադիրն այսօր սահմանել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը: ՀՀ վերադարձի վկայականի տրամադրումը որպես հյուպատոսական ծառայության տեսակ ունի այն առանձնահատկությունը, որ այդ փաստաթղթի միջոցով իրացվում է ՀՀ քաղաքացու` իր հայրենիք վերադառնալու իրավունքը: Որոշումը սահմանում է 0-ական դրույքաչափ կիրառելու լայն շրջանակ` ներառելով սոցիալական, տարիքային, իրավական և այլ խմբեր:

ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանում ապաստան ստացած փախստականներին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Հայտնի իրադարձությունների պատճառով Սիրիայից Հայաստան ժամանած և ապաստան ստացած փախստականների թվում կան մինչև 16 տարեկան անձինք, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` Սիրիայի քաղաքացի, որը դեռ չի ժամանել ՀՀ: Նման պայմաններում մինչև 16 տարեկան փախստականը չի կարողանում ձեռք բերել իր անձը հաստատող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և օգտվել ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներից: Որոշմամբ լուծում է տրվել նման անձանց փաստաթղթավորման խնդրին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031