Տեսագրող սարքը նկարահանել է խանութում դրամապանակ հափշտակողին:
Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։
Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էտ……….-ը չի՞»:
Հեշտ եկամուտ գտնելու ակնկալիքով երիտասարդները հիմնականում հեռանում են գյուղից ու այլեւս չեն վերադառնում:
Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրը` հոկտեմբերի 12-ին, երեւանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դանակահարության համար մեղադրվող նախկինում դատված «Քուրդ» մականունով 22-ամյա Կարեն Կունգորցեւի դեմ հարուցված քրեական գործը անօրինական է։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարող շարունակել ընթացքը:
Այսօր, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի 2-րդ հարկում:
Շենքը կա, պայմանները նորմալ են, մասնագետների խնդիր էլ չկա, սակայն կա ավելի լուրջ խնդիր՝ աշակերտներն են քիչ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստերը Սիրահարների այգու հարակից բակից, որտեղ նա նստած զրուցում էր երեք ընկերների հետ։
Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր:
Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքն այս պահին տնային կալանքի տակ է:
Քաղաքացուհի Ք. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Այսօր կին ազատամարտիկների անցկացրած երթ-ակցիայի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է 2012թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:
Նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում նկատվել է պայթուցիկ սարքի նմանվող առարկա:
Ալավերդցիները հեշտությամբ հարմարվեցին աղբը տեսակավորելու կարեւոր այս նախաձեռնությանը: Կարճ ժամանակ անց արդեն անհրաժեշտություն առաջացավ՝ քաղաքի թաղամասերում պլաստիկ տարաների համար նախատեսված աղբարկղերի թիվն ավելացնել: Տեսակավորված պլաստիկ տարաները Ալավերդու «Բարեկարգում» ՍՊԸ-ն կուտակում է առանձին վայրում:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԺ-ից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ եւ իրենց դժգոհությունն արտահայտել նաեւ կառավարության շենքի դիմաց:
Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
«Եղել են դեպքեր, որ ծննդաբերության ժամանակ ուժեղ ցավեր են սկսել և առաջինը օգնության են ժամանել Մեծամորի ծննդատան աշխատակիցները, իսկ հիմա մեզ ասում են ոչինչ, մի քիչ համբերեք, Հոկտեմբերյանում կծննդաբերեք»:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնության անդամներ Սաշուր Քալաշյանը և Կարո Եղնուկյանը նամակներ հանձնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.45-ին, Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները այսօր Ազգային Ժողովից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. նրանք համարում են, որ այդ համակարգը մարդու իրավունքների խախտում է և հակասահմանադրական, քանի որ կենսաթոշակ ստանալը ոչ թե մարդու պարտականություննն է, այլ իրավունքը։
2013 թվականի բնապահպանական սուբվենցիաների հաշվին վերջերս կոմունալ ծառայությունը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ մեքենա, իսկ այս աղբատար մեքենան այս տարվա բնապահպանական մասից վերջին համալրումն էր կոմունալ տնտեսությանը: Աղբատար նոր մեքենայի համար 24 մլն դրամ է տրամադրվել:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 3-ին ժամը 19.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ, շրջվել են ծառեր և ընկնել ավտոմեքենաների վրա: