Աղբը տեսակավորվում է, համայնքի «օգուտը» միայն բնապահպանական տեսանկյունից է

ankyun3.am-ի փոխանցմամբ` Հայաստանում Ալավերդին այն համայնքներից էր, որտեղ առաջիններից մեկը սկսեցին տեսակավորել աղբը: Այս ծրագիրը մեր քաղաքում փորձարկվեց դեռեւս 5 տարի առաջ՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից:

Ալավերդցիները հեշտությամբ հարմարվեցին աղբը տեսակավորելու կարեւոր այս նախաձեռնությանը: Կարճ ժամանակ անց արդեն անհրաժեշտություն առաջացավ՝ քաղաքի թաղամասերում պլաստիկ տարաների համար նախատեսված աղբարկղերի թիվն ավելացնել: Տեսակավորված պլաստիկ տարաները Ալավերդու «Բարեկարգում» ՍՊԸ-ն կուտակում է առանձին վայրում: Դրանք տեղափոխվում եւ վերամշակվում են Ալավերդուց դուրս: 1 կգ-ը վերամշակող կազմակերպությունները գնում են ընդամենը 50 դրամով: Էկոլոգիական տեսանկյունից խնդիրը գրեթե լուծված կարելի է համարել: Համայնքի՝ օգուտ ունենալու հանգամանքի մասին, սակայն, խոսելը վաղ է:

Ըստ մասնագետների՝ ներկայում պլաստիկ տարաների մեծածավալ վերամշակում իրականացնելու եւ դրանից շահույթ ունենալու համար անգամ ամբողջ Հայաստանում տեսակավորված պլաստիկ տարաները քիչ են: Պատճառներից մեկն էլ 100 տոկոսով տեսակավորում չկատարելն է:

Տեսանյութեր

Լրահոս