Բաժիններ՝

Դեղատնից գումար է վերցրել ու հեռացել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել օդանավակայանի մեկնման սրահում գտնվող դեղատան աշխատակիցը և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, աշխատանքի ժամանակ դեղատուն է մտել մի անծանոթ անձ և չարաշահելով իր վստահությունը` իրենից վերցրել է 28.000 դրամ և հեռացել:

Նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննութուն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս