Բաժիններ՝

Մեծամորի կանայք, այդ թվում՝ հղիները, սպառնում են Կառավարության դիմաց բողոքի ակցիա անել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այս պահին Մեծամոր քաղաքում «Շանս» սուպերմարկետի դիմաց հավաքվել են տեղի բնակիչները, ովքեր սպառնում են փակել Մեծամոր-Երևան ավտոճանապարհը:

Բողոքի մասնակիցները բարձրաձայնում են, որ Առողջապահության նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը որոշել է Մեծամորի հիվանդանոցում փակել ծննդատունը և այն տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն:

Իսկ եթե Կառավարությունն էլ չընդառաջի իրենց խնդրանքին, դիմելու են հանրապետության նախագահին, քանի որ ակցիայի մասնակից կանայք հայտնում են. «Եղել են դեպքեր, որ ծննդաբերության ժամանակ ուժեղ ցավեր են սկսել և առաջինը օգնության են ժամանել Մեծամորի ծննդատան աշխատակիցները, իսկ հիմա մեզ ասում են ոչինչ, մի քիչ համբերեք, Հոկտեմբերյանում կծննդաբերեք»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031