Հրկիզում` տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.45-ին, Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Պատճառված վնասի չափը կազմում է 1.000.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է, որը կատարել է 1961 թ. ծնված Գուրամի Մ.-ն: Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն