 
                        Հայտնաբերվել է պայթուցիկ սարքի նմանվող առարկա (լրացված)
 
                                    Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում նկատվել է պայթուցիկ սարքի նմանվող առարկա:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորների խումբը:
Փրկարարները հայտնաբերել են 1 մարտական ЭДП պայթուցիչ, 30 КД-8А պայթուցիչներ, 15 տարբեր տրամաչափի փամփուշտ. ոստիկանները հայտնաբերվածը տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        