24 մլն դրամ` աղբատար նոր մեքենայի համար

ankyun3.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 2-ին Ալավերդու «Բարեկարգում» ՀՈԱԿ-ը համալրվել է նոր աղբատար մեքենայով: Մինչ այս արդեն շուրջ 3 ամիս քաղաքի աբահանությունը կազմակերպվում էր միայն մեկ աղբատար մեքենայով, քանի որ երկրորդ մեքենան անսարքության պատճառով հնարավոր չէր շահագործել, քաղաքի աշխարհագրական դիրքի հետ կապված՝ դա տարբեր խնդիրներ էր առաջացնում: 2013 թվականի բնապահպանական սուբվենցիաների հաշվին վերջերս կոմունալ ծառայությունը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ մեքենա, իսկ այս աղբատար մեքենան այս տարվա բնապահպանական մասից վերջին համալրումն էր կոմունալ տնտեսությանը: Աղբատար նոր մեքենայի համար 24 մլն դրամ է տրամադրվել:

Տեսանյութեր

Լրահոս