Ֆոտոշարք՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները այսօր Ազգային Ժողովից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. նրանք համարում են, որ այդ համակարգը մարդու իրավունքների խախտում է և հակասահմանադրական, քանի որ կենսաթոշակ ստանալը ոչ թե մարդու պարտականություննն է, այլ իրավունքը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովը ձայների 46 կողմ, 54 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությանը: Առաջարկը ներկայացրած 4 խմբակցությունները հայտարարեցին, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելով այդ օրենքի սահմանադրականությունը։ Ցուցարարները պահանջում են, որ ՄԻՊ-ը ևս միանա այդ խմբակցություններին և համատեղ հայց ներկայացվի ՍԴ։