Ըստ Հայկ Մամիջանյանի՝ ռուսերենն ինֆորմացիայի ստացման գործիքներից մեկն է՝ հաշվի առնելով ռուսալեզու գրականության մեծ ծավալը գրեթե բոլոր մասնագիտական ոլորտներում։ «Կուսակցությունը կատարում է հսկայական ներդրում իր կադրային ռեսուրսի վրա՝ ձևավորելով օտար լեզուների իմացությամբ մրցունակ երիտասարդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ պետության»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
«Կարմիր գծերի» խնդրին անդրադառնալով, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը չի կարողանում ոռոգման նպատակով օգտվել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից: Ադրբեջանական զինուժը ջրամբարի ձախ ափից պարբերաբար գնդակոծում է Բերքաբերի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Բերքաբերը ոչ միայն ոռոգման ջուր չունի, այլեւ՝ խմելու ջուր:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1967 թ. ծնված Մանվել Գալստյանը, տեղում մահացել է:
Նախախորհրարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
Երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը:
Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին: :
Հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 20-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող մթերային խանութում:
Հունիսի 20-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում` երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Ըստ հիմնական ոլորտների՝ միջին ամսական աշխատավարձերը կբարձրանան հետևյալ չափերով` Կրթության ոլորտում այն կկազմի 14%, այդ թվում ուսուցչական անձնակազմինը` 9.4%, առողջապահության ոլորտում` 21.5%, մշակույթի ոլորտում` 29.6%, կառավարման ապարատում` 47%, այդ թվում քաղաքացիական ծառայողներինը` 68% և այլն:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Կիևի կենտրոնում ձերբակալվել է 40-ամյա վրացի «օրենքով գող»Կախաբեր Օրագվելիձեն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կախա Թբիլիսսկի։ Քրեական հեղինակությունը պատրաստվում էր Ղրիմից մեկնել Իտալիա։
Այսօր Հայաստանի «մսակույտի օբեկտի» վերածված մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել: Ահա թե ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն՝ հետույքը:Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորը ընդգծում է Զվարթնոցի որոշիչ ազդեցությունը եվրոպական միջնադարյան ճարտարապետության վրա, մինչդեռ դուք, ստոր տականքներ, վարձով դիսկոտեկ եք սարքում Զվարթնոցում:
«Գազի բալոնը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում մահվան հետ: Դա լավ գիտի ցանկացած իրավաբան: Գազի բալոնը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ կլինի միայն մեկ դեպքում՝ եթե բախման հետևանքով գազի բալոնը տրաքեր, ու դրա արդյունքում երեխաները մահանային: Այս ամենի սկիզբը բալոնը չէ: Այս ամենի սկիզբն այն է, որ Վարդան Պետրոսյանն ընթացքի ուղղությունը շեղում է երթևեկությունից, մտնում հողածածկ գոտի: Խախտումն այդ պահից է սկսվում: Բալոնն ի՞նչ կապ ունի»,- ասում է Ռուբեն Բալոյանը:
Էքստրադիցիայի արդյունքում Հայաստան է տեղափոխվել օֆշորային սկանդալի «հերոս» Աշոտ Սուքիասյանը:
Նկարահանող սարքն արձանագրել է համակարգչային խանութից կատարված գողությունը:
Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 ՕA 765 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում «Գողթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում:
Հունիսի 19-ին, ժամը 21.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Հանրապետական» ԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակչ` 1974 թ. ծնված Գ. Ն.-ն:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Մեր շենքերը երկրաշարժի ժամանակվանից վթարային շենքեր են: Այդ ժամանակվանից դիմում ենք նախարարություն, ասում ենք՝ եկեք, տիրություն արեք, ոչ տիրություն են անում, ոչ էլ»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհու Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանն ասաց, որ թույլ են տրվել խախտումներ:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Հանրապետության տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հա գարու և ցորենի հունձ: Բերքատվության միջին ցուցանիշը, ըստ նախարարի, ներկա դրությամբ, կազմել է հեկտարից 9.8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8.9 ց, իսկ ցորենինը՝ 13.6 ց: Նա ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում:
Նախկինում դատվածը ոստիկանությունում ստիպված էր կրկին «թարմացնել» հիշողությունը: