Ուշի-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից nւ կախվել ծառից
Հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 875314-GO տրանզիտ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1958 թ. ծնված Ա. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն