Մարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Մարտի 12-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1941 թ. ծնված Վազգեն Մ.-ն
Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ այդ առիթով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էին այց Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրված Ե. Չարենցի կիսանդրու մոտ` ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ բանաստեղծին:
Երիտասարդներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, հայտարարեց, թե ակցիան «ինքնաբուխ» է, իրենք ոչ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում, երիտասարդները չեն ուզում տեսնել ԱԺ-ում «դհոլի նման դխկդխկող» գործիչներին:
Նա Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ապա ազատ Արցախի պետականության կերտման գործին իր կյանքը նվիրած մի գործիչ էր, հայրենանվեր մի մարդ, որին երախտապարտ ենք բոլորս, և որով կարող է հպարտանալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ, 215-րդ և 308-րդ հոդվածներիի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե ինչպե՞ս հասկանալ, որ ՀՀ-ում ԲՀԿ-ն հռչակել է իրեն ոչ իշխանական ուժ, իսկ ԼՂՀ-ում վերցնում է նախարարի պաշտոնը, ասել է. «Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել` այն նախապես համաձայնեցնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Չնայած կառուցապատող ընկերության և պետական պատկան մարմինների հավաստիացումներին՝ Օհանավան գյուղի մի խումբ բնակիչներ և Երևանից ժամանած բնապահպանները մարտի 14-ին հավաքվել էին Օհանավան գյուղի մոտ` իրենց մտահոգությունը հայտնելու ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ:
Մարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնողական աշխատանքները:
Մասնավորապես պաշտոնանկ է արվել աշխատակազմի ղեկավար Համլետ Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել էր մոտ 4 ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի վերջերին։
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 26-ին տեղի ունեցած սկանդալային դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը Իջևանի ոստիկանությունում հաղորդում էր տվել հանցագործության մասին: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ փաստաբանը հաղորդում է ներկայացրել փետրվարի 26-ին, իսկ մարտի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Փակ հանդիպումից հետո նախաձեռնության անդամ Գևորգ Գյորգիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկում էին մարտի 22-ի հավաք-երթի կազմակերպչական հարցերը: Հարցին, թե փաստորեն արդեն քաղաքական համատեքստո՞ւմ են աշխատում, իրենց պայքարին քաղաքական երա՞նգ են հաղորդում, Գյորգիսյանը պատասխանեց, որ իրենք աշխատում են այն ձևաչափով, ինչն ի սկզբանե եղել է։
ԼՂՀ նախագահի հրամանագրով այսօր առողջապահության նախարարի պաշտոնից ազատվել է Զոյա Լազարյանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դատարան է ներկայացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գրությունն այն ասին, որ Ստեփան Հակոբյանը ներկա առողջական վիճակով չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին:
Մարտի 14-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում:
Մարտի 14-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սրանք, սակայն, ձախողված ասոցացման համաձայնագրի շորշոփներ են, նախկին իներցիայի արտահայտում, ինչը, այդուհանդերձ, մեծ հաշվով դրական երևույթ պետք է համարել։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի ցանկացած ներգրավվածություն Հայաստանում դրական է, և հնապավորություն է, որ մենք հակակշռենք միակողմանի կախվածությունը Ռուսաստանից։
Դե բնական է, որ նախագան է ղեկավարում: Դե, կա ղեկավար, կան կատարողներ, որոնք թերանում են իրանց աշխատանքում ու միանշանակ եթե թերանում են, պիտի հրաժարվեն այդ պարտականություններից:
Ռուսների ենթագիտակցության մեջ Ուկրաինան դեռևս համարվում է Ռուսաստանի տարածք, բոլոր երկրներում կիրառվում է «в» մասնիկը, իսկ Ուկրաինայի դեպքում՝ «на»-ն: Սա խոսում է այն մասին, որ նրանց համար դա «окраина» բառից բխող մասնիկ է և հետևաբար կիրառվում է «մեր ծայրամասում» իմաստով, այսինքն՝ նրանց համար Ուկրաինայի կորուստը, Ուկրաինայի արևմտականացումը տարածքի կորստի նման ցավոտ ընկալվող երևույթ է, ինչին պետք է ագրեսիվ արձագանքեին, ինչը և տեղի ունեցավ, ու մենք դրա ականատեսը դարձանք։
Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր Արմավիրի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում:
«Կխանգարի, թե ոչ՝ չեմ կարող ասել։ Բայց ես կուզենամ, որ մեր կուսակցությունը մասնակցի մյուս ԱԺ ընտրություններին, մենք այդպիսի ցանկություն ունենք, քանի որ քաղաքական դաշտում բավականին մեծ դատարակ տեղ կա, բաց կա, որը մեր կուսակցությունը մի ժամանակ ծածկում էր։ Իսկ այժմ ես չեմ տեսնում մի կուսակցություն, մի ուժ, որը ծածկում է այդ բացը։ Իսկ հիմա տեղ կա, որը լրացնել է պետք»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իրեն նոր լիազորություններով օժտել։ Ընդ որում, դա անում է կառավւսրության լիազորությունների հաշվին։
Մարքսիստական կուսակցության նախագահը սրտի կաթված է ստացել:
ԱԺ-ում տեղադրված տեսախցիկների մասին սկզբում լուրեր տարածվեցին, թե դրանք ոչ թե նրա համար են, որ Աժ ղեկավարությունը հետևի, թե ինչ են անում պատգամավորները:
«Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»:
Ճիշտ է, Արգամիչը գտնում է, թե քաղաքականության համար խելք պետք չէ, այնուհանդերձ, նրա որդին` Արգամը, բացասման բացասման օրենքին հավատարիմ, Օլես Մուխինի պես, որը բելառուսական «չտո, գդե, կոգդա» ակումբի նախագահն է և Գինեսի գրքում է հայտնվել համաժամանակյա երկու բուհերում ստացիոնար սովորելու յուր ինտելեկտուալ կարողականության շնորհիվ, նույնպես մտավորական զբաղմունքի տեր է: