
Դատախազության աշխատակազմի նորանշանակ ղեկավարը պաշտոնանկ է արվել

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։
«Փաստինֆո»-ին փոխանցմամբ` պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են տեղի ունեցել դատախազության աշխատակազմում։ Մասնավորապես պաշտոնանկ է արվել աշխատակազմի ղեկավար Համլետ Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել էր մոտ 4 ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի վերջերին։
Հ.Գրիգորյանը ներկայումս նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Աշոտ Եսայանի փոխարեն, իսկ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար նշանակվել է Համայակ Գալուստի Նավասարդյանը։
Մանրամասներն` այստեղ