Ստեփան Հակոբյանը առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Ստեփան Հակոբյանի գործով դատական նիստը: Դատարան է ներկայացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գրությունն այն ասին, որ Ստեփան Հակոբյանը ներկա առողջական վիճակով չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 2-ին: Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով փափմուշտներ պահելու համար: Առաջին ատյանի դատարանը Ս. Հակոբյանին արդարացրել էր ապօրինի կերպով փամփուշտներ պահելու համար առաջադրված մեղադրանքով: Մյուս հոդվածով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 14 տարի 11 ամիս 4 օր ժամկետով: Այժմ Ս. Հակոբյանի պաշտպանը պահանջում է արդարացել իր պաշտպանյալին, կամ բեկանել նույն դատարանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, մերժելու դեպքում մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ: