Այսօր Երևանի որոշ համայնքներում ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ. մարտի 12-ին ժամը 11.00-ից դադարեցվել է մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Այդ տարածքների թվում են.
-Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան 29-41, Պարոնյան 1-15, Մաշտոցի 3-9, 17-37, Բուզանդի 87-101, Տերյան 1-25, Ամիրյան 18-ից բարձր, Արամի 60-ից բարձր, Կողբացու 27-ից բարձր համարները ու հարակից տարածքները,
-Էրեբունի վարչական շրջանը բացառությամբ` Արցախի պողոտայի,
-Նուբարաշեն վարչական շրջան,
– Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցի նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր, Մխչյան, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցներ և հարակից տարածքներ:-Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքները:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և հավաստիացնում, որ արվում է հնարավորինս ջրատարի շուտափույթ վերագործարկման նպատակով:
«Երևան Ջուր»