
Ինքնասպանություն` Վանաձորում. Տղամարդը պատուհանից իրեն ցած է նետել և տեղում մահացել (լուսանկարներ). lorinews.am

Այսօր՝ մարտի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասում: lorinews.am-ի թղթակիցը հայտնում է, որ առավոտյան ժամը 07-ի սահմաններում, նույն թաղամասի բնակիչ, 1936 թվականին ծնված Ռ. Մալխասյանը, երրորդ հարկի իր բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել և տեղում մահացել:
Թե ինչն է եղել տղամարդու՝ նման քայլի դիմելու պատճառը, տան անդամները դժվարացան պատասխանել: Թաղամասի բնակիչները Ռ. Մալխասյանին բնորոշում էին որպես խելոք ու բարի մարդ:
Մանրամասներն` այստեղ
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի