Բաժիններ՝

Հ. Ներսիսյան 14/1 շենքի բնակիչները «ՆՈՐՄԵԴ» կենտրոնին կոչ են անում շինարարությունն իրականացնել ՍՆԻՊ նորմին համապատասխան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 14/1 շենքի բնակիչները հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու նպատակով պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել: Այդ տարածքում շենքի ընդլայնման շինարարական աշխատանքներ է իրականացնում «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը: Բնակիչների պնդմամբ, կենտրոնը շինարարություն իրականացնելու  թույլտվություն ունի, սակայն այդ աշխատանքներն իրականացնում է «Քաղաքաշինություն: Քաղաքային  և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի խախտմամբ: Մասնավորապես, դա վերաբերում է հակահրդեհային անվտանգության և սանիտարակենցաղային պահանջներին:

Ինչպես «168 ժամ» թերթի  թղթակցին հայտնեց շենքի բնակիչներից մեկը, նրանք դեմ չեն շինարարությանը, սակայն պահանջում են, որպեսզի աշխատանքներն իրականացվեն  քաղաքաշինական և անվտանգության նորմերին համապատասխան: «Կոչ ենք անում բժշկական կենտրոնին զերծ մնալ ապօրինություններից և  պահանջում ենք անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝  խախտումները վերացնելու ուղղությամբ»,- ասել է բնակիչը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս