Բաժիններ՝

Ծեծի ենթարկված քաղաքացին պնդում է՝ պաշտոնյաների կատարածը հանցագործություն էր (տեսանյութ). «Ազատություն»

Արդարադատության նախարարության պաշտոնյաների կողմից ծեծի ենթարկվելու մասին ահազանգած Արման Մնացականովը «Ազատությանը» տված հարցազրույցում «հանցագործություն» որակեց մարտի 24-ին կատարվածը։ 32-ամյա երիտասարդը, ով, իր պատմելով, տասը տարուց ավելի բնակվում է Լեհաստանում և մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան, տարակուսած էր այդ պաշտոնյաների բառապաշարից ու վարքագծից։

Մնացականովը նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որից հետո գրասենյակը տարածեց այն աղմկահարույց ձայնագրությունը, որում հստակ լսվում են քաղաքացու հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածների ձայներ ու սպառնալիքներ։

Երիտասարդը պատմեց, որ այդ օրն ամեն ինչ սկսվել է նրանից, որ ինքն ու ընկերոջ կինը պայմանական պատիժ կրող ընկերոջն  ուղեկցել են այլընտրանքային պատիժների կատարման շենքի երկրորդ հարկ։ Նա ընդգծեց, որ նախկինում էլ են ընկերոջ հետ վերև բարձրացել, բայց երբևէ խնդիր չէր եղել։

«Ամսի 24-ի օրը նորից նույն ձև գնացինք, անցակետում մարդ կար, մեզ չասեց ընդհանրապես՝ ուր եք գնում, ինչի համար եք գնում։ Բարձրացանք երկրորդ հարկի աստիճանների վրա, այնտեղ հանդիպեցինք ինչ-որ փոխգնդապետի, հիմա եմ իմանում, որ փոխգնդապետ է։ «Ո՞վ եք, ո՞ւր եք բարձրանում», ընկերս ներկայացավ ով է և ուր է գնում, մենք ասեցինք՝ «պարզապես իր հետ ենք եկել»։ «Ձեր համար ստե եսիմինչ չի, դավայ իջեք ներքև» խոսելաձևով խոսեց, ես էլ ասացի՝ «մի քիչ հանգիստ խոսեք, եթե այսօրվա դրությամբ պաշտոնի եք, դա չի նշանակում, որ կարող եք այդպես խոսել»։ Ինքը բա՝« հլը արի ստե, արա», եկավ, թևիցս քաշեց, իջեցրեց առաջին հարկ, հանեցին ինձ դուրս։ Ընկերոջս կնոջ վրա գոռալով՝ «դու ով ես, հլը դավայ ստեից», ու էդ աղջկան լացացնելով իջացրին ներքև, կանգնել, դուրսը լացում էր, դողում էր կանգնած տեղը։ Հինգ րոպե անց ընկերս զանգահարում է, բա՝ «արի վերև, որովհետև քեզ կանչում են»։

Ես արդեն պատկերացրեցի ինչի համար պիտի կանչեին ինձ, որովհետև ես իրենց հետ գործ ընդհանրապես չունեմ, միացրեցի իմ հեռախոսի ձայնագրիչը ու բարձրացա վերև։ Հասկանում էի, որ եթե աստիճանների վրա այդպես էին խոսում,  ինչ կարող էր պատահել ներսում։ Նույնիսկ մուտքի դռան մոտ արդեն ինձ մի հոգի սպասում էր, ուղեկցեց, տարավ սենյակ։ 4-5 հոգի սենյակում էին, պետը հարց տվեց ինձ՝ անունդ ինչ է և այլն, ու փոխգնդապետն եկավ խփեց»,- պատմեց Մնացականովը՝ հավելելով, որ հինգ հոգուց երկուսն են իրեն ծեծել։

«Պետը նստած էր իր սեղանի մոտ, ձեռքին կլոր օղակ էր, որ սեղմում-թողնում են, փորձում էր դրանով խփել, բայց չխփեց։ Մյուս երկուսը կանգնած էին, երևի կանգնած սպասում էին, որ չվազեմ, չփախնեմ։ Իրենք երևի նախատեսել էին, որ կանչենք ծեծենք, պարապ ենք մնացել.. 4-5 հոգով, պաշտոնով մարդիկ եք, թեկուզ մարդը եթե իրեն վատ էլ պահած լիներ, դու շենքից հրավիրել ես դուրս,  ինչի՞ ես 5 րոպե հետո կանչում ներս, բարձրացնում վերև ու սկսում ծեծելը։ Դա պարզապես աննորմալություն է, փսիխիկայի հետ պրոբլեմ ունեն »,- ասաց երիտասարդը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս