Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները ՌԴ գլխավոր դատախազության գործընկերների հետ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 6 նոր նշանակում` ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, Երևան քաղաքի վարչության թիվ 1 և 4 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև Շիրակի ՄՓՎ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատում:
ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդսարյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Ավագ շաբաթը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում: Ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրեցին կատարված աշխատանքները։
Երևանն այսօր աշխարհի այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ հասարակական կարգ ու կանոնը, հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանվում են բարձր մակարդակով: Թեկուզև այն, որ անգամ ուշ գիշերին մայրաքաղաքի փողոցներում զբոսնելն այսօր իսկապես անվտանգ է, արդեն իսկ լավագույնս փաստում է խոսքերիս ճշմարտացիությունը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը Կիպրոսի դատախազությունից ստացել է օֆշորային գործով արած հարցման պատասխանը, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր:
Ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնոմ հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը:
Թե ինչու է Արայիկ Առաքելյանը դիմում ներկայացրել ու հեռացել, Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Լուսինե Նազարյանի պարզաբանումները այս թեմայի շուրջ կլսենք քիչ անց:
Անժամանակ իր մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Սերգեյ Շահենի Պողոսյանը։
Հրշեջ-փրկարարները «ԻԺ-2715» մակնիշի 34 LA 701 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
«Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։
Աթենքի փողոցում բախվել են 32-ամյա Հայկ Մանուկյանի վարած Toyota Prado մակնիշի 21 MZ 001 համարանիշի և 25-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Toyota Camry մակնիշի 77 OS 500 համարանիշի ավտոմեքենաները:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատավության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, այնուամենայինվ, մոր նկատմամբ կատարել է սուտ մատնություն, նրան մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, հայտնելով, թե իբր մայրը իրենց տանը խեղդամահ է արել իր գոյություն չունեցող 1.3 տարեկան երեխային:
ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին:
Եթե Վճռաբեկ դատարանը իրականում լիներ ավելի հետևողական և այս գործով ճանաչեր Վարդան Մինասյանի իրավունքների խախտումը, ապա մենք անհրաժեշտություն չէինք ունենա դիմելու Եվրոպական դատարան, որպեսզի այն ճանաչեր այդ խախտումը, նշել է փաստաբանը։
Ուստի, Բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար:
Ապրիլի 13-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Նարինե Դ.-ն և հայտնել, որ մի քանի անծանոթներ հարձակվել և վիճաբանում են եղբոր որդու հետ:
Արդարադատության անձեռնմխելիությամբ օժտված անձանց մի խումբ կա. դրանք այն անձինք են, ովքեր յուրացրել են ժողովրդին պատկանող իշխանությունը` և նաև այն անձինք են, ովքեր սերտ կապեր ունեն այդ յուրացրած խմբավորման հետ:
Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Լույս ու ստվեր թղթի վրա ստանալը մեծ խնդիր է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:
«Ձեզանով են մեզ անիծում և օրհնում»,- ասել է Վ. Գասպարյանը: Նաև ոստիկաններին խնդրել է.. «Չփորձեք համազգեստի շնորհիվ կայանալ, դուք արդեն կայացել եք, որովհետև ընտրել եք ոստիկանի մասնագիտությունը: Դուք կայանալու խնդիր չունեք, կայանում են մարդիկ, որոնք դեռ որոնումների մեջ են: Դուք գտել եք»:
Ապրիլի 13-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Հրայր Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Դատական նիստը տևել է 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը և խնդրել է իրեն արագ տեղափոխել Երևան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում:
Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Նրանց «բիզնեսին» պաշտպան `«կրիշ» է հանդիսանում Նորիկ Այվազյան, որը իր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բազմամյա տարիների արդյունքում ձեռք բերած նախկին ուսանող, ներկայիս պաշտոնյա մտերիմների միջոցով, կարողանում է զրոյացնել յուրաքանչյուր հիմնավոր մեղադրանք, որը ուղղված է իր բիզնեսի`վաշխառության զարգացմանը և ունենք հիմնավոր մտավախություն որ այս քրեակն գործերն էլ կարժանանան նախկինում ձևականորեն հարուցված և կարճված գործերի ճակատագրին և անպատիժ կմնա այս հանցախումբը։