Բաժիններ՝

Վիճաբանություն` տան բակում

Ապրիլի 13-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Նարինե Դ.-ն և հայտնել, որ մի քանի անծանոթներ հարձակվել և վիճաբանում են եղբոր որդու հետ:

Նույն օրը, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Հովհաննես Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տան բակում, վիճաբանության ժամանակ, 1960 թ. ծնված Արա Հ.-ն և 1988 թ. ծնված Ռաֆայել Հ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են Հովհաննես Ս.-ին ու 1997 թ. ծնված Հայկ Դ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս