Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել:
Ապրիլի 14-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի նկուղ ջրեր են լցվում, ինչի հետևանքով նկուղի պատի հիմքը թուլացել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնության:
Ապրիլի 12 ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ:
Բոլորիդ խնդրում և կոչ ենք անում ուսումնասիրել «Դ!ԵՄ ԵՄ» համակարգը նկարագրող փաստաթուղթը և դրա համաձայն ձևավորել ձեր նախաձեռնող խմբերը։ Եթե արդեն ունենք ձևավորված նախաձեռնող խումբ, ապա խնդրում ենք համապատախանեցնել այն ընդհանուր ձևաչափին՝ հիմք ընդունելով այս փաստաթուղթը։
Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված և խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ժամը 08:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արարատի բժշկական կենտրոնից, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխս:
Տերունապատվեր եղբայրսիրության, համերաշխության, միմյանց զորակցության ազնիվ մղումն ու բարի ձգտումը հզոր և կենսական ուժ են, որ պիտի օգնեն մեզ դիմագրավել մեր կյանքի դժվարությունները, անսասան պահել ազատ ու խաղաղ մեր հայրենիքի հիմերը:
Հայկական կողմից դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժի Աբերլեն:
Ապրիլի 14-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 35 շենքում քաղաքացիներ են արգելափակվել վերելակում. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Այս տարվա մարտի 19-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակը «Ներքին շեն» տարածքում խոցել էր Չորաթանի բնակիչներից մեկին պատկանող «Վիլիսի» դուռը:
Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին:
Սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանին երկուշաբթի օրվանից պետք է տրամադրվեն գործի նյութերը, որոնք կազմում են 10 հատոր:
Պարզվել է, որ տան մոտակայքում այրվում է մոտ 500 կգ պոլիէթիլենային հումք և ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.32-ին, մարվել՝ 21.49-ին:
«Ֆորդ տրանզիտ» մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:
Ադրբեջանցիների կողմից գերեվարված՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին վերադարձնելուց հետո Ադրբեջանը պարտավոր է նաև ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնել:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմներից մեկը, հույս ունի, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի օր կանդրադառնա իր հրաժարականին:
36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատան նորածնային բաժանմունքի բուժքույր, բժշկական կենտրոն ընդունված կնոջ նկատմամբ ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Բուժկետի տանիքն ու պատերը փտած են, իսկ տարածքն ընդամենը 16 քմ է: Միջպետական մայրուղու հարևանությամբ գործող բուժեկոտւմ օգնություն են ցուցաբերում ոչ միայն համայնքի բնակիչներին, այլ նաև ճանապարհով անցնող քաղաքացիներին:
Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ուազ» մակնիշի 34 ԼՍ 618 (վարորդ՝ Մ. Շ.) և 67 ՏԼ 869 պետհամարանիշներով (վարորդ՝ Ո. Ա.) ավտոմեքենաները:
Ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Զարթոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարագ Հ.-ին:
Արարատի մարզի 28-ամյա երիտասարդը մեղադրվում է խուլիգանության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի միջանցքում ձեռքով և իր առջևի մասով սկսել է հպվել բորուղեկցորդուհիների հետույքներին:
Իրանի հարավում՝ Խորմոզգանի շրջանում այսօր 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել:
Այսօր ՀՀԿ կուսակցության շենքի դիմաց Տերունական աղոթք էր անում հանրության ավելի շատ հայտնի ՀՀԿ-ի տատիկը:
Ապրիլի 10-ին հրապարակված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում անդրադարձ կա նաև դատական իշխանությանը:
Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ին, 1959 թ. ծնված Նահապետ Կ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մի տաքսու վարորդ Ադոնցի փողոցում գտնվող կրպակում գողացել է իր բջջային հեռախոսը:
«Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության ֆիլմադարանի պահեստարանից 736 կինոժապավենի գողության գործով ամբաստանյալ Ռուդոլֆ Հովակիմյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարվա փորձաշրջանով:
Ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: