«Ռազբորկան» տեղի է ունեցել թմրավաճառների միջև, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա:
Միջադեպի հետեւանքով կա երկու զոհ: Զոհերի, նաեւ իրար վրա կրակած անձանց ինքնությունն ու էթնիկ պատկանելությունն առայժմ չի հաղորդվում:
Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր և վիրավորներ:
«Գործի քննության օրը դեռ նշանակված չէ: Ես վստահ եմ, որ այնտեղ Կարեն Արայանը կարդարացվի»,- ասել է Կարենի մայրը:
Երեխաները հագնում են հարևանների տված հին հագուստը և հաճախ քաղցած են գիշերում: Այն «տանը», որտեղ այս ընտանիքն ապրում է տարածքը սպասարկող տեսուչը հավանաբար 1 ժամ չի կարող մնալ:
Հանցագործության բեմականացում` սուտ մատնություն, կամ` թե ինչպես էր հարսը կազմակերպել կեղծ գողությունները :
Դռնփակ դատական նիստում քննարկվել է Վ. Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանի միջնորդությունը, այն է՝ բժշկի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, եւ դատարանը որոշել է բավարարել տվյալ միջնորդությունը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Մուրադ Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շաքե գյուղում գտնվող իր գոմի անասնակերի պահեստավորման շինությունում:
Որևէ կերպ օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: Օգնել կարող ենք ամենքս:
Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու:
Չէ՞ որ եթե Արտակ Բուդղայանի մասով գործը հասավ դատարան, այնտեղ բացահայտվելու է, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր չէ, իսկ մեղավորները պարզ է՝ ովքեր են: Դրա համար իրենք Արտակ Բուդաղյանի մասն էլ աշխատելու են դատարան չուղարկեն, կարճեն:
Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Նոյեմբերի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները Շարուրի փողոցի 12 շենքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վահան Գ.-ին:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը բոլոր ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ:
Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Մեղադրողի նկատմամբ բռնության գործով այսօրվա նիստում ինքնավնասման փորձ է արվել, որը կանխվել է:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ձեռագիրը նույնն էր` թալանված կրպակները հրկիզվում էին:
Երթի մասնակիցները կրում էին բռնության դեմ պայքարը խորհրդանշող կարմիր հագուստներ և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող, կանանց իրավունքերի մասին բարձրաձայնող պաստառներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 7.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք. նոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ավագանին 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2013թ. հոկտեմբերի 11-ին կնքված «ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ Սատվրոպոլի մարզի Ստավրոպոլ քաղաք մունիցիպալ միավորի միջև եղբայրացման մասին» համաձայնագիրը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը անցկացվող Երևանի օրերին:
«Կաթողիկոսը մեզ սիրով ընդունեց, ասաց, որ Ալլահշյուքյուր Փաշազադեի պատասխան նամակը շուտով ՀՀ ԱԳՆ-ից կհանձնեն իրենց, սակայն ինքը որևէ շոշափելի արդյունք չի սպասում Փաշազադեից։ Գարեգին Բ-ն մեզ հավաստիացրեց, որ իր հորդորները լսելի չեն Ադրբեջանի նման երկրում, և ինքը ցավոք մեծ ազդեցություն չունի այս հարցում»։
Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Մասնավորապես ծրագրվում է Գումրիում եւ Երեւանում մեկական ռազմական ավան հատկացնել եւ բացի այդ, «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքը՝ ռուսական կողմի համար վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար:
Կանանց և աղջիկների հանդեպ կատարված բռնություններն ուղղակիորեն ազդում են անհատների վրա՝ միաժամանակ վնաս հասցնելով մեր ընդհանուր մարդկությանը: Ի պատասխան այս գլոբալ մարտահրավերին՝ 2008 թ. ես հայտարարեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունները» քարոզարշավի մեկնարկը։ Այդ ժամանակվանից ի վեր ամբողջ աշխարհի մեր գործընկերները միացան այս նախաձեռնությանը՝ պաշտպանելու կանանց և աղջիկների բռնություններից ազատ ապրելու մարդկային իրավունքը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 4-րդ կարգի վթարային տներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան: