Բաժիններ՝

Վ.Բաղդասարյանը` Ծառուկյանին մանտադից զրկելու, նրա վատ շրջապատի և ՀՀԿ-ական «մտքի տիտանների» մասին. ԳԱԼԱ

Հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների, գրագիտությամբ չփայլող քաղաքական գործիչների, եռյակի նախատեսած հանրահավաքի եւ այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Պարոն Բաղդասարյան հրահանգ է իջեցվել ստուգել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները ԱԺ նիստերից: Գործընթացն ի՞նչ փուլում է:

Հարցը իրավական դաշտում է, ԱԺ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել, եւ ուսումնասիրություններից հետո կլինի հայտարարություն:

Միայն Գ.Ծառուկյանի բացակայություններն են ստուգում, թե՞ «աչքի ընկածներինը»:

Հարցը իրավական դաշտում է, ինձ թվում է նման տիպի երեւույթների հետ կապված կլինեն ուսումնասիրություններ:

Պարոն Բաղդասարյան խորհրդարանական ոչ իշխանական եռյակը հրավիրել է հանրահավաք: Իշխանափոխության պահանջ կարող է դրվի, մտավախություններ չունե՞ք:

Բնականաբար յուրաքանչյուր հանրահավաք, անկախ նրանից, թե ինչ կոնտեքստով է, դա կլինի տաս հոգի, հազար, թե տաս հազար հոգի, եթե մարդիկ փողոց են դուրս գալիս, ուրեմն խնդիր կա, եւ իշխանությունը հենց դրա համար է, որպեսզի ուսումնասիրի խնդիրը: Բայց յուրաքանչյուր հանրահավաքի համար իշխանությունը ընդունում է այդ մարտահրավերները եւ պատրաստ է այդ բոլորին պատասխան տալ օրենքի սահմաններում:

Նախաձեռնողները չեն բացառում, որ կտրուկ քայլերի կդիմեն, նաեւ նստացույց կլինի:

Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում, համենայնդպես իշխանությունը թույլ չի տա, որ լինեն ցնցումներ եւ այդ ցնցումները , որոնք ինչ-որ քաղաքական ուժերի նպատակներն են, բնականաբար ներքին ցնցումները բերում են արտաքին ցնցումների, իսկ մենք զգոն ենք եւ թույլ չենք տա մեր ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում լինեն այնպիսի ցնցումներ, որոնք կվտանգեն մեր անվտանգությանը:

Պարոն Բաղդասարյան բերեմ մի քանի արտահայտություններ.«Էկել ես ստեղ, որ ինչ անես», «Խիյարը թարս է աճում» եւ այլն: Ծանո՞թ մտքեր են: Ո՞ր դեպքում հիշյալ արտահայտությունները կատարողները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:

Բոլոր այդ հայտարարությունները, որ լինում են դուք ուղիղ իմաստով եք հասկանում, բայց նաեւ քաղաքական ենթատեքստ պետք է փնտրեք: Բնականաբար, եթե քաղաքական դաշտում արդեն իսկ ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, որտեղ ընտրում են մի մարդու, որն իրենց ձեռնտու է, խոսքը՝ ընդդիմության մասին է : Երբ որ նրանք պահանջում են նախագահի հրաժարականը, այդ պարագայում կար նաեւ մեկ այլ նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանի ինպիչմենտի նախաձեռնությունը: Այն ժամանակ ինչո՞ւ չէին միանում, որ քննարկման առարկա դառնա, որովհետեւ այդ բոլոր ուժերը, որոնք դրդում են այդ մարդուն, ասում են չէ այս ամենը պետք է լինի այդ մարդու ձեռքով, որից հետո կարող են հեշտ ազատվել: Եթե ձեր նշած անձնավորությունը ցանկանում էր դառնալ նախագահ, 2013 թվականին դաշտն ազատ էր, այդ ժամանակ չկա՞ր այդ խնդիրները , դրանից հետո առաջացան այդ խնդիրները, որ հիմա ցանկություն է հայտնել, որ պետք է դառնա նախագահ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս