Ի՞նչ է լինելու Ռուսաստանի «սև ցուցակում» ընդգրկված 170․000 հայ միգրանտների ճակատագիրը. 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի հետ
– Պարոն Եգանյան, Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջև ՌԴ-ում հայ միգրանտներին առնչվող համաձայնագիր է պատրաստվում: Հայտնի է, որ 170․000 հայ միգրանտ արդեն «սև ցուցակում» է: Նրանց համար այդ համաձայնագիրը որևէ բան սահմանո՞ւմ է:
– Այդ «սև ցուցակը»-ի վերաբերյալ, ինչպես Դուք անվանեցիք,այս համաձայնագրում ոչինչ չկա:
Մենք մայիսի 22-23-ըունեինք հայ-ռուսական համատեղ աշխատանքի հերթական նիստը, որը հայկական կողմից ես եմ ղեկավարում, իսկ ռուսական կողմից՝ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Ռոմոդանովսկու տեղակալը՝ Կուզնեցովը․սա չորրորդ նիստն էր: Իրենք բերեցին մշակված երկու համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է մեր քաղաքացիներին հաշվառելու 30 օրվա ժամկետին, մյուսը նրան, որ Ռուսաստանում մեր հայրենակիցները կարողանան աշխատանքային գործունեություն ծավալել՝ առանց աշխատանքի հատուկ թույլտվության:
Իրենք մեզ տվեցին տեքստը՝ծանոթանլու և տեսնելու, թե ինչքանով է ընդունելի: Մենք հենց այդ գիշերը նստեցինք, աշխատեցինք և հաջորդ օրը տվեցինք մեր նկատառումները:Ընդհանուր առմամբ,մենք անշուշտ կողմ ենք, որովհետև դա մեր միգրանտների շահերից է բխում: Ես հենց վաղը Մոսկվա եմ մեկնում, որ իրենց հետ աշխատանքային կարգով վերջին շտրիխները ճշգրտենք, այնուհետև ռուսական կողմը՝դաշնային միգրացիոն ծառայությունը,այդ համաձայնագրերը կդնի Ռուսաստանի պատկան մարմինների շրջանառության մեջ:
– Իսկ ի՞նչ է լինելու այդ 170․000 մարդկանց հետ, որևէ բան մտածե՞լ եք:
– Այդ մարդիկ առայժմ չունեն արգելանք : 170․000 մարդ ունեն ախտանիշ արգելանք ստանալու: Նրանք դեռ Ռուսաստանում են, հենց դուրս գան՝հնարավորէ՝ստանան արգելանք:
Դա այդպես դյուրին լուծվող հարց չէ, որովհետև այդ մարդիկ խախտել են ՌԴ սահմանված օրենսդրությունը , դրա պատճառով են հայտնվել անցանկալի մարդկանց ցուցակում: Ոչ միայն իրենք.արդեն 40 հազարնէլդուրս են եկել Ռուսաստանից և չեն կարողանումմուտք գործել ՌԴ:
Դա այդպես դյուրին հարց չէ, ռուսական կողմի բնորոշմամբ՝նրանք իրենց օրենսդրությունն են խախտել,բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք:Կան դեպքեր, որոնք հումանիտար մոտեցման տակ կարելի է կիրառել՝ ընտանիքի տարանջատում, ընտանիքի մի մասը մնացել է այնտեղ,կամ ուսման հարց՝բուհում պետք է շարունակեն ուսումը, բուժման հետ կապված հարց, տարեց մարդու խնամքի հարց.նմանատիպ դեպքերըքննության են առնվում և,որպես կանոն,դրական լուծում ստանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: