Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 28-ին, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1953 թ. ծնված Հենրիկ Մ.-ի տանը:
Ոստիկանների պահանջով Հենրիկ Մ.-ի դուստրը` 1976 թ. ծնված Մերի Մ.-ն, ներկայացրել է «Մեթադոնի» 14 դեղահաբ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն