Բաժիններ՝

Ս. Խաչատրյանը՝ եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին. «Ինչի՞ են Խաչատրյանի անվան հետ կապում՝ նա հեր էլ ունի, մեր էլ ունի…». ԳԱԼԱ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս շրջանառվող այն տեղեկատվությանը, թե իր եղբորորդին Գորիսի երկու քաղաքացիներին է ծեծել՝ ասել է, որ բոլորը համոզվել են արդեն՝ շրջանառվող տեղեկատվությունը անհիմն է եղել. «Տեղի-անտեղի տեղեկություններ են տարածում, և արդեն բոլորը երևի թե համոզվեցին, որ անտեղի էր»:

Սուրիկ Խաչատրյանը նաև զարմանք է հայտնել այն կապակցությամբ, թե ինչու են այդ դեպքը կապում իր անվան հետ. «Բայց ես ուզում եմ մի բան հասկանալ, թե ասենք՝ ի՞նչ է նշանակում իմ անունի հետ է կապվել, թող իրա ծնողի անունի հետ կապեն, ինչի՞ են Խաչատրյանի անվան հետ կապում՝ նա հեր էլ ունի, մեր էլ ունի…»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն հրավիրել են ոստիկանություն հարցաքննության՝ պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ես ոչ մի ոստիկանությունում էլ չեմ եղել, ոչ մի դեպքի հետ էլ առնչություն չունեմ, ու ինչպես տեսաք, արդեն նման դեպք չի էլ եղել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս