Խմելու ջրի խնդիրը Շնողում կիսով չափ լուծվել է (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Շնող գյուղի տնտեսությունների մոտ 50 տոկոսի համար շուտով խմելու ջրի խնդիրը լուծված կլինի:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ գյուղում մոտ երկու ամիս է՝ իրականցվում է խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիր, որն արդեն ավարտական փուլում է:
Աշխատանքներն իրականացվում են «Շինաշխարհ» ՍՊԸ 15 աշխատակիցների կողմից, վեց միավոր տեխնիկայի օգնությամբ: Այս ընթացքում կառուցվել է մոտ 6 կմ պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ, տեղադրվել են ջրաչափերի համար նախատեսված դիտահորեր: